Դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ
Ֆ. Հոֆման-Լյա Ռոշ ընկերության կողմից ստացված տեղեկատվությամբ՝ Տեցենտրիք (ատեզոլիզումաբ), խտանյութ կաթիլաներարկման լուծույթի, 60 մգ/մլ, 20 մլ ապակե սրվակ դեղի N H0044B01 սերիայի կեղծման մասին, օրիգինալ արտադրանքի հետ համեմատության արդյունքում ընկերությունը արձանագրել է փաթեթավորման և պիտակավորման էական տարբերություններ միաժամանակ փաստելով, որ H0044B01 (սրվակի պիտակի վրա նշված է N B0044) սերիայի համարով Տեցենտրիք դեղ ընկերության կողմից երբևէ չի արտադրվել։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Տեցենտրիք (ատեզոլիզումաբ) N H0044B01 սերիայի վերաբերյալ տվյալներ առկա չեն օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից»,- նշվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...