Դանակահարություն, կրակոցներ՝ Էջմիածնում․ նրանց մեջ է եղել նաև Գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը․ ArmLur
ArmLur.am-ին էջմիածնում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես վիճաբանողների մեջ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել։
Ըստ կայքի՝ հայտնի դարձավ,որ վիճաբանողների մեջ է եղել նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին։
Հայտնի է դարձել, որ նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել։
ՆԳՆ-ն հայտնել էր, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ։ Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...