ՀՀ-ում ապօրինի պահվող երեխաները վերադարձվել են Բելգիայի Թագավորություն
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության հայցն ընդդեմ Ա․ Ջ․-ի, երրորդ անձ Ա․ Զ․-ի` պարտավորեցրել է Ա․ Ջ․-ին կատարել երեխաներին Բելգիայի Թագավորություն վերադարձնելու պահանջը։ Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Ա․Ջ․-ի կողմից դատական ակտի պահանջը չկատարելու արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի ծառայողների աշխատանքի արդյունքում մեկ տարի առաջ Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները օրեր առաջ վերադարձվել են իրենց բնակության երկիր:
«Երեխայի միջազգային առևանգման ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում Բելգիայի Թագավորության կենտրոնական մարմնից Ծառայությունն ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ տեղափոխված և ապօրինի պահվող անչափահասներ Օ. և Է. Զ-ներն իրենց հոր՝ Ա. Զ․-ի ուղեկցությամբ արդեն վերադարձել են Բելգիայի Թագավորություն։
Գործընթացում ներգրավված են եղել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, միջազգային պարտավորությունների ապահովման բաժինը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները։
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...