Արտակարգ իրավիճակ․ ինքնաթիռը ստիպված ետ է վերադարձել Մոսկվա
Մոսկվայի մարզի «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Վրաստան ուղևորվող օդանավը հարկադրված վերադարձել է մեկնման կետ: Միջադեպը տեղի է ունեցել թռիչքի ընթացքում, երբ ջուրը սկսել է լցվել օդանավի պոչամասի սպասարկման սենյակներ: Պարզվել է, որ ուղևորներից մեկը կոտրել է ջրամատակարարման ծորակը:
Ինքնաթիռի անձնակազմը, հայտնաբերելով արտահոսքը, անմիջապես դադարեցրել է ջրի մատակարարումը և կատարվածի մասին զեկուցել օդանավի հրամանատարին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել ընդհատել թռիչքը և վերադառնալ օդանավակայան: Օդ բարձրանալուց մոտ երկու ժամ անց լայները բարեհաջող վայրէջք է կատարել «Ժուկովսկիում»:
Տեխնիկական զննման արդյունքում մասնագետները հաստատել են անսարքությունը, փոխարինել վնասված դետալը և համապատասխան ակտ կազմել: Ավիաընկերությունը Բաթումի մեկնող ուղևորների համար պահուստային չվերթ է կազմակերպել: Արդյունքում ճանապարհորդները Վրաստան են հասել նախատեսված ժամանակացույցից շուրջ չորս ժամ ուշացումով:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարա...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...