Ֆիցոն աջակցում է Ալիևին. Եվրոպայում նոր պառակտում է հասունանում
Ադրբեջանը մտադիր չէ կրճատել ռազմական ծախսերը և շարունակում է նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանական գերատեսչության ղեկավար Ռոբերտ Կալինյակի հրավերով պաշտոնական այց է կատարել Բրատիսլավա։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորություններին և փոխադարձ այցերի հաճախակիացման կարևորությանը, գրում է Minval Politika-ն։
Սլովակիան ունի զարգացած ռազմարդյունաբերական համալիր, ինչը լրացուցիչ հետաքրքրություն է ներկայացնում Բաքվի համար՝ զինված ուժերի շարունակական արդիականացման համատեքստում։ Թեև կողմերը չեն հստակեցրել գործարքների մանրամասները, դիտարկվում են ինչպես պատրաստի սպառազինության մատակարարման, այնպես էլ համատեղ արտադրության կազմակերպման հնարավորությունները։
Այցը տեղի է ունենում երկու երկրների միջև քաղաքական ջերմ հարաբերությունների ֆոնին։ Վերջերս Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բարձր էր գնահատել Ադրբեջանի ինքնիշխան արտաքին քաղաքականությունը և համակարծիք էր նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ։ Բրատիսլավան և Բաքուն փաստացի ձևավորում են ընդհանուր մոտեցումներ՝ հանդես գալով եվրոպական կառույցների միջամտողական քաղաքականության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...