Ինչ փուլում է` մահացու, վտանգավոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի տարածումը
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) ժամանակավոր ղեկավար Ջեյ Բատաչարյան հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները վերահսկողության տակ են պահում «Հանտավիրուս»-ի բռնկման հետ կապված իրադրությունը։
Նա հավելել է, որ կառույցը մշտական կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և առողջապահական այլ մարմինների, այդ թվում՝ Իսպանիայի համապատասխան կառույցների հետ։
Ավելի վաղ Նեբրասկայի համալսարանի բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ «Էմ Վի Հոնդիուս» կրուիզային նավի վրա գտնված ԱՄՆ քաղաքացիները կարանտին են անցնելու։ Նրանք գտնվելու են համալսարանական կամպուսի մեկուսացման և կարանտինային բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո։
Մահացու վտանգավոր «Հանտավիրուս»-ի բռնկումն արձանագրվել է նիդերլանդական «Էմ Վի Հոնդիուս» նավում, որն Արգենտինայից ուղևորվում էր Կաբո Վերդե։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հաստատվել է վարակման յոթ դեպք, որոնցից երեքը՝ մահվան ելքով։ Կիրակի օրը հիշյալ նավը հասել է Կանարյան կղզեխմբի Տեներիֆե կղզու ափերին։
Նմանատիպ հոդվածներ
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...
Հայաստանում աճում է մշտական բնակչության թիվը
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, որը հաշվարկվել է 2022 թվականի մարդահամարի հիման վրա իրականացվող ընթացիկ հաշվառմ...
Նազենի Հովհաննիսյանը` «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռանալու պատճառների մասին. սև ցուցակում եմ
Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցո...