Ինչ է խոստացել Իրանն Ադրբեջանին. Բայրամովը մանրամասնել է
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Իրանը խոստացել է քննություն իրականացնել Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի միջադեպի վերաբերյալ։
Արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմն անմիջապես է արձագանքել տեղի ունեցածին՝ բազմաթիվ կապեր հաստատելով Իրանի հետ։
«Իրանի նախագահը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ես նաև մի քանի հեռախոսազրույցներ եմ ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Իրանական կողմը պնդում է, որ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն արձակվել իրանական կողմից։ Նրանց դիրքորոշումն այն է, որ դա երրորդ երկրների կողմից սադրանք է եղել։ Այս հարցի շուրջ նաև մի քանի ռազմական կապեր են հաստատվել», - հայտարարել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...