Մարդկանց ձայնը պետք է լսելի լինի. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Տափերական գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նրանց հուզող հիմնական հարցերին։
Տափերական գյուղում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է տեղի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու քննարկել համայնքի առջև ծառացած առանցքային խնդիրները։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։
Բնակիչների հիմնական դժգոհությունները վերաբերում են գյուղմթերքի երաշխավորված իրացմանը, մթերման կայանների գործունեությանը և գյուղացիական աշխատանքի պատշաճ արժևորմանը։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ այս հարցերն արտացոլված են կուսակցության ծրագրային դրույթներում՝ հիմնվելով այն համոզման վրա, որ ուժեղ պետության հիմքը հզոր գյուղն է։
Ըստ Կարապետյանի՝ ուժեղ Հայաստանում անհրաժեշտ է լսելի դարձնել մարդկանց ձայնը և գնահատել գյուղացու աշխատանքը։ Տափերական կատարած այցի շրջանակում նա նաև այցելել է հայրենիքի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել նրանց։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...