Զախարովան նախազգուշացրել է Կիևին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը կարող է ենթարկվել զանգվածային հրթիռային հարվածի, եթե Վլադիմիր Զելենսկին փորձի իրագործել Մայիսի 9-ի հետ կապված իր սպառնալիքները:
Նա շեշտել է, որ երկրի զինված ուժերը վճռականորեն կշարունակեն չեզոքացնել կիևյան ռեժիմի բոլոր զինված սադրանքները։
Զախարովայի խոսքով Զելենսկին մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում կրակը դադարեցնելու հրահանգ չի տվել Ուկրաինայի զինված ուժերին։ Զախարովան հավելել է, որ Մոսկվան բազմիցս ականատես է եղել, թե ինչպես է Կիևը դրժում սեփական հայտարարած զինադադարները։
Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ երկիրը պատրաստվում է «արդարացի պատասխան» տալ ռուսական հարվածներին, որոնք շարունակվել են մայիսի 6-ից Կիևի հայտարարած լռության ռեժիմի պայմաններում: Նա նշել էր, որ ուկրաինական անօդաչուները կարող են «թռչել շքերթի վրայով» ռուսական տեխնիկայի փոխարեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...