Վեդիի աղմկահարույց դեպքով ձերբակալված Արթուր Երեմյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ
Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունիցհայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Նազենի Հովհաննիսյանը` «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռանալու պատճառների մասին. սև ցուցակում եմ
Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցո...
QR կոդերի դրոշմավորման պատճառով` 5-7%-ով թանկացնում են ապրանքների ինքնարժեքը. ահազանգ
Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը, որը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի և Ե...
Մի շարք փողոցներ փակ կլինեն․ Երևանի քաղաքապետարան
Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապ...