ՀՀ իշխանությունները փորձում են երկու աթոռի նստել. Ուշակով
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են վարել «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականություն։ Նա հայտնել է, որ չգիտի, թե որքան երկար է հնարավոր մնալ նման դիրքում, սակայն շեշտել է, որ դա վնասում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Երևանի համար նույնիսկ ավելի շահավետ են, քան Մոսկվայի։ Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված բարենպաստ իրավիճակը շատ առումներով պայմանավորված է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացմամբ, հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի փոխգործակցությամբ։
Ուշակովը նաև հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ բանակցություններ են ունեցել։ «Այդ բանակցությունների ընթացքում բոլոր հարցերի պատասխանները տրվել են», - հավելել է նա։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...