Հաղթանակի օրվան ընդառաջ ակտիվացել են ՌԴ-ԱՄՆ հեռախոսային շփումները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս տարվա իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Հաղթանակի տոնին ընդառաջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ակտիվացրել են դիվանագիտական հեռախոսային շփումները։ Մայիսի 5-ի երեկոյան տեղի ունեցած Լավրով-Ռուբիո զրույցը հաջորդել է նախագահներ Պուտինի և Թրամփի քննարկմանը, որը նույնպես նախաձեռնել էր մոսկովյան կողմը։
«Երկկողմ շփումների այս աշխուժացումն ընթանում է ուկրաինական ճգնաժամի կտրուկ սրման ֆոնին։ Իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակներից է Կիևի կենտրոնի ուղղությամբ ռուսական հարվածների իրականացումը։
Ստեղծված պայմաններում Մոսկվան առաջնային է համարում Վաշինգտոնին իրազեկել իրավիճակի հետագա սրման հնարավոր վտանգների մասին։ Ռուսական կողմը շեշտում է գլոբալ բախման իրական սպառնալիքը, որում կարող է ներգրավվել նաև Միացյալ Նահանգները»,- գրում է «Коммерсантъ»-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը...ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դադ...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...