ԱՄՆ-ն կկրճատի Գերմանիայում տեղակայված զորքերի թվաքանակը
Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից ստացվել է Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայողի դուրսբերման հրամանը։
Ամերիկյան կողմի կանխատեսմամբ՝ զորքերի դուրսբերման գործընթացը կեզրափակվի առաջիկա վեցից տասներկու ամիսների ընթացքում. այս մասին հայտնել է Շոն Փարնելը։ Գործողությունն իրականացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև տեղի ունեցած վեճի ֆոնին։
Հինգշաբթի օրը Թրամփը քննադատության է ենթարկել Մերցին՝ վերջինիս այն պնդման համար, թե իրանցի բանակցողները «նվաստացրել են» Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը «սարսափելի է կատարում իր աշխատանքը» և մատնանշել է նրա ունեցած խնդիրները՝ կապված էներգետիկայի ու ներգաղթի հետ։ Նախորդ տարվա դեկտեմբերի տվյալներով՝ Գերմանիայի բազաներում տեղակայված էր ավելի քան 36 հազար ամերիկացի զինվորական, ինչը ԱՄՆ-ի ամենամեծ զորակազմն է եվրոպական տարածաշրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...