Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային հարձակում Օդեսայի վրա

Mariam Z.

Ապրիլի 30-ի գիշերը Ռուսաստանի կողմից Օդեսայի ուղղությամբ իրականացված անօդաչու սարքերի երկալիք հարձակման հետևանքով կան բազմաթիվ տուժածներ։


Ռուսական կողմն ապրիլի 30-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերի երկու ալիքով գրոհ է ձեռնարկել Օդեսայի ուղղությամբ։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի փոխանցմամբ՝ ժամը 07:00-ի դրությամբ տուժածների թիվը հասել է 16-ի, որոնց թվում կա 17-ամյա պատանի։


Լիսակը մանրամասնել է տուժածների առողջական վիճակը՝ նշելով. «Երկու հոգի այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Մեկ մարդ հոսպիտալացվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Մյուս տուժածներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է տեղում կամ նրանք ուղարկվել են ամբուլատոր բուժման»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250