Սպիտակ տունն Իրանի հետ կապված հայտարարություն է տարածել
Սպիտակ տունը հայտարարում է, որ «ակտիվ բանակցություններ» է վարում Կոնգրեսի հետ Իրանում պատերազմի հարցով։
«Նախագահ Թրամփը բաց է եղել Կոնգրեսի հետ շփումներում դեռևս մինչև «Ցասում» գործողության մեկնարկը, և վարչակազմի ներկայացուցիչները ավելի քան 30 ճեպազրույց են անցկացրել երկու կուսակցությունների անդամների համար՝ նրանց ռազմական իրադարձությունների մասին տեղյակ պահելու նպատակով», — հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին։
«Նախագահը միշտ կողմ է դիվանագիտությանը, իսկ Իրանը ցանկանում է գործարք կնքել», — հավելել է նա։
Քելլին հայտարարել է, որ «վարչակազմը ակտիվորեն քննարկում է այդ թեման Կոնգրեսի հետ։ Կոնգրեսի անդամները, ովքեր փորձում են քաղաքական միավորներ վաստակել՝ յուրացնելով գլխավոր հրամանատարի լիազորությունները, միայն խարխլում են ԱՄՆ զինված ուժերի հեղինակությունը արտերկրում, ինչը չպետք է անի իշխանության ոչ մի ընտրված ներկայացուցիչ»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Նրանք չեն հաղթում. Զելենսկի
Ռուսաստանը չի գտնվում ուժեղ դիրքերում. նրանք չեն հաղթում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին«Մենք...