Մարկուս Ռեշֆորդին վիրավորած երկրպագուն դատապարտվել է ազատազրկման
«Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն, ով ռասայական հողի վրա վիրավորել էր Մարկուս Ռեշֆորդին, դատապարտվել է ինը ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է The Touchline հրատարակությունը X սոցիալական ցանցում։
Երկրբագուն ռասիստական վիրավորանքներ է հնչեցրել անգլիացու հասցեին վերջինիս կողմից անկյունային հարվածի կատարման ժամանակ։ Դա ֆիքսվել է տեսախցիկի կողմից։ Ըստ աղբյուրի տվյալների՝ երկրպագուն կարող է խուսափել կալանքից 2 հազար եվրո տուգանք վճարելու, ինչպես նաև ռասիզմի դեմ պայքարի պարտադիր ծրագիր անցնելու և երեք տարով ֆուտբոլային մարզադաշտեր այցելելու արգելք ստանալու դեպքում։
Մարկուս Ռեշֆորդը 2025 թվականի ամռանից վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդից»։
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։Իր...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։«Եվրոպայի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևոր լուրով եմ ուզոմ կիսվել. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Սիրելի ժողովուրդ կարևոր լուրով եմ ուզոմ կիսվել: FIFA-ի որոշմամբ Ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջ...
Նուրմագոմեդովը հերքել է Ծառուկյանի հայտարարությունը Պուտինի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի պնդմանը, թե ՌԴ...