Իսրայելի ՊՆ նախարարը սպառնացել է Իրանին
Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություններին վերադառնալու հնարավորության մասին։
Իսրայելական լրատվամիջոցներին հղումով Report-ը հայտնում է, որ նախարարն այս մասին խոսել է Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ապագա հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողության ընթացքում։ Կացի պնդմամբ՝ վերջին մեկ տարվա հարվածները Իրանին բոլոր բնագավառներում տարիներով հետ են մղել։
Գերատեսչության ղեկավարը նաև փաստել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համագործակցելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, առաջնորդում է արշավի նպատակներին հասնելու գործընթացը։ «Մենք սատարում ենք այդ ջանքերը և տրամադրում անհրաժեշտ աջակցություն, բայց հնարավոր է, որ շուտով ստիպված լինենք վերադառնալ գործողություններին՝ առաջադրված խնդիրների իրականացումը երաշխավորելու համար», - շեշտել է Իսրայել Կացը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Նրանք չեն հաղթում. Զելենսկի
Ռուսաստանը չի գտնվում ուժեղ դիրքերում. նրանք չեն հաղթում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին«Մենք...