Ռուսաստանում ահաբեկչական վտանգներն ավելանում են. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փաստմամբ՝ Ռուսաստանում ահաբեկչական վտանգներն ավելանում են, քանի որ նման գործելաոճի են անցել թե՛ արմատական կառույցները, թե՛ Ուկրաինայի իշխանություններն ու նրանց աջակիցները։
Ընտրությունների անվտանգությանն ուղղված խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը գնալով մեծանում են։ Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչական կառույցները, ինչպես նաև ծայրահեղական ու արմատական խմբավորումները չեն դադարեցնում իրենց քայքայիչ գործունեությունը։
«Մենք գիտենք, որ և՛ կիևյան ռեժիմը, և՛ նրա հովանավորները անցել են բացահայտ ահաբեկչական մեթոդների։ Պատճառներն ակնհայտ են և բոլորի համար հասկանալի՝ հակառակորդն ի վիճակի չէ կանգնեցնել մեր զորքերի, մեր տղաների առաջխաղացումը մարտական շփման գծում։ Ամեն օր նրանք որոշակի տարածքներ են կորցնում», - նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը շեշտել է, որ հենց այդ հանգամանքով պայմանավորված՝ Ուկրաինայի իշխանությունները շեշտը դնում են թե՛ զինվորականների, թե՛ խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...