Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 19։15-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։
Լրացված.
Ժամը 22։00-ի սահմաններում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցել է դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերել անվտանգ վայր:
Նմանատիպ հոդվածներ
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբու...
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված խուլիգանության դեպքը և ձերբա...