Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
Փաշինյանի շարասյունը վայրագ երթևեկում է անգամ Սոնա Մնացականյանի դեպքից հետո, վրաերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ: Այս մասին «Քաղաքացին և արդարադատությունը» խորագրի շուրջ ասուլիսի ժամանակ ասել է փաստաբանը Տաթև Սողոյանը:
«Վրաերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ, անցյալ տարի դատավճիռը կայացվեց, բայց դրանից հետո մոտավորապես 3-4 ամիս անց գրավոր դատավճիռը փոխանցվեց կողմերին և հետաձգվեց բողոքարկելու հնարավորությունը: Բողոքարկման փուլը սկսվեց այս տարվա սկզբից: Վարորդը միակ մեղադրյալն է, շարասյան այլ պատասխանատուների նկատմամբ հետապնդում չի հարուցվել: Ամբողջ վարույթի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները դիմել են 2 անգամ, բողոքարկել են, որպեսզի շարասյան պատասխանատուները նորից հարցաքննվեն, ինչպես նաև փաստերի կորցման հետ կապված, շարասյան ռադիոկապի ձայնագրությունը չի պահպանվել, ասում են՝ տեխնիկական սարքի պատճառով ուղղակի չի ձայնագրվել:
Սոնա Մնացականյան մի սովորական օր դուրս գալով տանից, սովորականի պես անցումը անցնելիս և որևէ վտանգ չսպասելիս կարող է ենթարկվել վրաերթի վարչապետի ուղեկցող շարասյան պատճառով և դրա արդյունքում դեմ առնի իշխանական քարոզչությունների, իշխանության կողմից զանազան լծակներով այդ գործը մոռացության տալու փորձերին: Այս այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում: Վարչապետի ուղեկցող շարասունը կամ մյուս պաշտոնյա ծառայողական մեքենաները նման վայրագ արագությամբ շարունակում են երթևեկել և ստեղծել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ։ Կարևոր է, որ սա բոլորս գիտակցենք և հանրային իրազեկում լինի, քննարկվի և յուրաքանչյուր քաղաքացի այն պատահական ինչ-որ դժբախտ դեպք չհամարի, գիտակցի, որ սրա դեմը պետք է առնել, լինի դա հանրային բողոքի ձևով, թե լինի հետագայում օրենքների կամ վարքագծի վերանայման ձևով, ամեն դեպքում, սրա լուսաբանումը կարևոր է»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հեռուստաաստղը...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...