ՌԴ ԱԳՆ-ի «կոշտ» արձագանքն ուղղված Ֆրանսիային
Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների գործողություններն ուղղված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած տեղաշարժի ձախողմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ այլ երկրները ներկայումս բանակցային գործընթացի մասնակից չեն: Ավելին՝ Փարիզի և մյուս եվրոպացիների բոլոր գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ շփումների շրջանակներում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ցանկացած դրական տեղաշարժի ձախողմանը»,- ասված է նախարարության կայքի հրապարակված հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիայի կողմից մենք տեսնում ենք ոչ թե փոխընդունելի լուծումների որոնմանն ուղղված կառուցողական առաջարկներ, այլ զուգահեռ նախաձեռնությունների գործարկման փորձեր, որոնց արդյունքները կարելի էր փորձել վերջնագրի տեսքով պարտադրել Ռուսաստանին»,- նշել են գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նման «ոչ դիվանագիտական» մոտեցումը, որն ամբողջությամբ կտրված է «տեղում» տիրող իրական իրավիճակից, ի սկզբանե դատապարտված է ձախողման:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...