Նոր անցակետ է բացվել Իրան-Թուրքիա սահմանին
Թուրքական կողմում շահագործման է հանձնվել Գուրբուլաքի մաքսային կետը, որը նպատակ ունի զարգացնել երկկողմ տնտեսական գործակցությունն ու տարանցիկ կարողությունները, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իրան-Թուրքիա սահմանի թուրքական հատվածում բացվել է Գուրբուլաքի մաքսային կետը։ Ակնկալվում է, որ այն էականորեն կխթանի ու կընդլայնի երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունն ու տարանցիկ հնարավորությունները։
Մաքսակետի բացման հանդիսավոր արարողությանը Թուրքիայի տարածքում մասնակցել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատը, Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռեզա Ռահմանին և այլ պաշտոնյաներ։ Ըստ պաշտոնական անձանց՝ այս կետի գործարկումը առանցքային նշանակություն կունենա երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հարցում։
Նորաբաց մաքսակետը տեղակայված է Բազարգան մաքսային տերմինալի դիմաց և դասվում է Իրանի կարևորագույն տարանցիկ ուղիների շարքին։ Նշված սահմանային անցակետով տարեկան կտրվածքով տեղաշարժվում է շուրջ 200 000 տարանցիկ բեռնատար։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...