Լավրովի կատակը՝ հայկական ռադիոյի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է դիվանագիտական մեթոդներին՝ հիշելով հայկական ռադիոյի մասին կատակը։
«Գիտեք, եթե մի փոքր անցնենք հումորի ոլորտ, հիշեք, որ Խորհրդային Միությունում մի շարք կատակներ կային հայկական ռադիոյի մասին։ Հայկական ռադիոյին հարցրել են. «Ի՞նչ է դիվանագիտությունը»։ Հայկական ռադիոն պատասխանում է (կան մի քանի տարբերակներ, բայց առավել պարկեշտն այս մեկն է)՝ դիվանագիտությունը մարդուն ճիշտ տեղը ուղարկելու արվեստ է, բայց դա անել այնպես, որ նա անհամբեր սպասի ճանապարհորդությանը։ Սա նույնպես կարող է ներառվել դիվանագիտական մեթոդների զինանոցում։ Դրանում ոչ մի անսովոր բան չկա», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...