Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն ունի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում հայտարարել է, որ Թեհրանը չի կասկածում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի մտադրություններին։
Իսլամաբադում Պակիստանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների ժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին նշել է, որ իրենք չեն փորձել փոխարինել Պակիստանին այդ դերում։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպմանը նախարարը վերահաստատել է Թեհրանի վստահությունը Պակիստանի միջնորդական առաքելության նկատմամբ, որն իրականացվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում։ Արաղչին հավելել է, որ Իրանը միջնորդական ծառայությունների համար այլ կողմի չի դիմել։
Հավելենք՝ Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ շարադրել է իրանական կողմի տեսակետներն ու մտահոգությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագր...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...