Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ
Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության և «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով, հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
«Ապրելու երկիր»-ը միացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել.«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգա...