Դուրովը սպառնացել է Ֆրանսիայում դադարեցնել Telegram-ի գործունեությունը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Ֆրանսիայի շուկայից Telegram-ի հավանական դուրսբերման մասին՝ օգտատերերի անձնական տվյալները երկրի իշխանություններին չփոխանցելու նպատակով։
Իր գրառման մեջ նա վկայակոչել է ոստիկանական տվյալներին, ըստ որոնց՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է կրիպտոարժույթ ունեցողների առևանգման 41 դեպք։ Դուրովը նաև հիշատակել է Իլ-դը-Ֆրանսի հարկային ծառայող Գալիա Ս.-ի հետ կապված գործը, որին կասկածում են փակ բազաներից տվյալների վաճառքի մեջ։
Ապրիլի 20-ին Ֆրանսիայի անձնական փաստաթղթերի թողարկման և պահպանման գործակալության (ANTS) կոտրումից հետո Telegram-ի սեփականատերը կանխատեսել է, որ նմանատիպ միջադեպերը երկրում կդառնան զանգվածային։ France Info-ի տվյալներով՝ դրա հետևանքով տուժել է առնվազն 10 միլիոն հաշիվ, և համացանցում են հայտնվել մարդկանց անունները, հասցեներն ու հեռախոսահամարները։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։Հեռուստաաստղը հ...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...