Ադրբեջանի ԱԳՆ-ի «խիստ» հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված ձևակերպումները։
«Մենք մերժում ենք Ձեր սադրիչ հայտարարությունը։ Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների անբավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում են փաստերը քաղաքական նպատակներով։ 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։ 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն ավարտվեցին Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնմամբ՝ 30 տարվա անօրինական օկուպացիայից հետո։
«Տեղահանման» մասին պնդումներն անտեսում են այն փաստը, որ հայ բնակիչներին առաջարկվել է վերաինտեգրում, լիակատար իրավահավասարություն և անվտանգության երաշխիքներ։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ ընտրված պաշտոնյան, անտեսելով օկուպացիայի ժամանակաշրջանում հարյուր հազարավոր ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումներն ու զանգվածային սպանությունները, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, առաջ է մղում միակողմանի նարատիվներ։ Նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և պետք է անհապաղ հեռացվեն» ,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով պատմության կրկնությունը թույլ չտալու կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...