Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի․ Նյու Յորքի քաղաքապետ
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով պատմության կրկնությունը թույլ չտալու կարևորությունը։
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1,5 միլիոն հայերին՝ պետք է թույլ չտալ պատմության կրկնությունը։
2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։ Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
«Ապրելու երկիր»-ը միացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել.«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգա...
