ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդի վրա շիշ նետած կինը բացատրել է իր արաքի պատճառը
Քիչ առաջ ոստիկանության բաժնից դուրս է եկել Անահիտ Պապատյանը՝ 44–օրյա պատերազմի զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը։ Նա ներկայացրել է այսօրվա բերման ենթարկվելու պատճառ հանդիսացած միջադեպի մանրամասները։ Ըստ Պապատյանի՝ դեպքը պատահել է 2025 թվականի փետրվարին, երբ նա մասնակցում էր ուղեվարձի բոյկոտի ակցիային։ Մաշտոցի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսից իջնելիս վարորդը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իջնողների հասցեին։
Անահիտ Պապատյանը նշել է, որ զայրույթից կորցրել է ինքնատիրապետումը և ձեռքի շիշը նետել մի կողմ։ Նա ընդգծել է, որ շիշը միտումնավոր չի ուղղել վարորդի կամ տրանսպորտային միջոցի կողմը՝ հավելելով, որ նման վարքագիծը վարորդի կամ հսկիչի պարտականությունների մեջ չի մտնում։ Ըստ նրա՝ վճարում չկատարելու կամ այլ խախտման դեպքում հսկիչն ընդամենը պետք է տուգաներ իրեն։
Անդրադառնալով այսօրվա իրադարձություններին՝ նա հայտնել է, որ ոստիկանների այցի պահին տանը եղել են իր մայրն ու փոքրահասակ երեխան։ Տարեց մայրը խուճապի է մատնվել և զանգահարել դստերը։ Պապատյանի խոսքով՝ ոստիկանները սպասել են մինչև իր գալը և նորմալ կերպով տեղափոխել բաժին։ Նա նաև հարց է բարձրացրել, թե արդյոք տրոլեյբուսի վարորդը նույնպես բերվել է պարզաբանման՝ կանգառում մարդկանց ներկայությամբ իրեն հայհոյելու համար։
Պաշտպանը հավելել է, որ Անահիտ Պապատյանը ոստիկանությունում գրավոր պարզաբանել է, որ աֆեկտի տակ կորցրել է ինքնատիրապետումը և ձեռքի առարկան նետել ավտոբուսի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը: Այս մասին հայտնում է Բնապահպա...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...