Սերժ Սարգսյանն այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստանով». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է երկրի ներքաղաքական իրադրությունը և նախկին նախագահների մասնակցությունը գործընթացներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին։ Նա նշել է. «Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է։ Այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստանով»։ Նախ հրապարակային հայտարարել է իր աջակցությունը, երկրորդ՝ ամբողջ կազմով մասնակցում էին հանրահավաքներին, և այսօրվա ընտրական գործընթացում ուզում ռևանշի հասնել ու վերականգնել 2006թ․ կոալիցիան»։
Վարչապետը խոսել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. «Հեղափոխությունից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, այլ հայացքներ։ Հիմա պարզվեց, որ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանն զտարյուն դաշնակցական է։ Մնացածը թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...