Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ քաղաքացի ստացիոնար բուժման մեջ է
«Օրերս Բյուրեղավան քաղաքում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ։ Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում»,- այս մասին հայտարարել է Բյուրեղավանի համայնքապետարանը:
«Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։
Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և հոգատար վերաբերմունքի համար, իսկ բուժման մեջ գտնվող մեր բնակիչներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebo...
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...