ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը հրաժարական է տվել
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Պարնելը X սոցիալական հարթակում տեղեկացրել է, որ հրաժարականի որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։
«Պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարի տեղակալի անունից մենք երախտապարտ ենք նախարար Ֆելանին՝ Պաշտպանության նախարարությանը և Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին մատուցած ծառայության համար։ Մենք նրան հաջողություն ենք մաղթում հետագա ձեռնարկումներում», -գրել է նա։
Նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կստանձնի Հունգ Կաոն, ով նախկինում զբաղեցնում էր Ֆելանի տեղակալի պաշտոնը։
CNN-ը հայտնել է, որ Ջոն Ֆելանը նախկինում եղել է գործարար և չի ունեցել զինվորական ծառայության փորձ։ Նա ռազմածովային ուժերի նախարար էր նշանակվել 2025 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։ Հեռուստաալիքը նշում է նաև, որ մինչ նշանակումը Ֆելանը կնոջ հետ մասնակցել է Թրամփի նախընտրական արշավի միջոցների հայթայթմանը։
Ապրիլի 13-ին, Թրամփի հանձնարարականով, ամերիկյան զինվորականները սկսել են Հորմուզի նեղուցի շրջափակումը, որը տարածվում է իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...