Ուկրաինայում ընտրություններ կկազմակերպեն․ Եվրոպան շանտաժի կենթարկի Զելենսկուն
«Դրուժբա» նավթամուղի ուկրաինական հատվածի աշխատանքի վերսկսման ձգձգումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում։ Թեև Կիևը մատակարարումների դադարեցումը պաշտոնապես հիմնավորում է ենթակառուցվածքների վնասվածքներով, որոշ վերլուծաբաններ այս գործընթացում քաղաքական ենթատեքստ են տեսնում, գրում է gazeta.ru-ն։
Մասնավորապես, տնտեսագետ Ալեքսեյ Զուբեցի կարծիքով՝ նավթամուղի շահագործման հետաձգումը կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի կողմից գործադրվող ճնշման միջոց՝ Եվրամիությունից ակնկալվող 90 միլիարդ եվրոյի վարկի ստացումն արագացնելու համար։
Նավթի մատակարարումների դադարը հարվածում է ոչ միայն Հունգարիայի և Սլովակիայի շահերին, այլև ազդում է ողջ Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, քանի որ նշված երկրները վերամշակված վառելիքի խոշոր մատակարարներ են տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակում Բրյուսելը կարող է դիմել հակադարձ քայլերի։ Չի բացառվում, որ ֆինանսական աջակցության տրամադրումը ուղղակիորեն պայմանավորվի նավթամուղի վերագործարկմամբ և Ուկրաինայում քաղաքական գործընթացների, այդ թվում՝ ընտրությունների անցկացման հստակեցմամբ։
Միջազգային հարթակում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արևմուտքի որոշ գործընկերներ դիտարկում են մինչև տարեվերջ Ուկրաինայում ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։ Եվրոպական երկրների համար էներգետիկ կայունությունն առաջնային է, ուստի Կիևի վրա տնտեսական լծակների կիրառումը դառնում է հավանական սցենար։ Հիշեցնենք, որ Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր ապրիլի 23-ին մատակարարումների հնարավոր վերսկսման մասին, սակայն ժամկետների պարբերական տեղափոխումը շարունակում է մնալ օրակարգային խնդիր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ Մոսկվան կանխատեսում է Երևանին սպասվող սցենարը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը Հայաս...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...