Փող է պետք. Թրամփը գրառում է արել
Իրանը հայտնվել է ֆինանսական կործանման եզրին, ինչի հետևանքով բանակն ու ոստիկանությունը դժգոհում են չվճարվող աշխատավարձերից։
ԱՄՆ-ի առաջնորդը Truth Social սոցիալական հարթակում կատարած գրառմամբ հայտնել է, որ Իրանը ֆինանսական կործանում է ապրում։ Ըստ նրա՝ երկիրն օրական 500 միլիոն դոլար է կորցնում, ինչի պատճառով հուսահատորեն փողի կարիք ունի և պահանջում է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը։ Թրամփը նաև նշել է, որ իրանական բանակն ու ոստիկանությունը բողոքում են աշխատավարձերի բացակայությունից։
«Իրանը ֆինանսական կործանում է ապրում: Նրանք պահանջում են անհապաղ բացել Հորմուզի նեղուցը. հուսահատորեն փող է պետք: Օրական կորցնում են 500 միլիոն դոլար: Բանակն ու ոստիկանությունը դժգոհում են, որ իրենց աշխատավարձ չեն վճարում: SOS!!!»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...