Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր էլեկտրական ավտոբուսների ու տրոլեյբուսների ձեռքբերման և տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ծրագրերի մասին:
Նախատեսվում է ձեռք բերել 200 հատ 18 մետրանոց նոր էլեկտրական ավտոբուսներ և 71 նոր տրոլեյբուսներ, ինչպես նաև կառուցել տրանսպորտային 6 նոր ենթակառուցվածքներ՝ կամուրջներ ու էստակադներ, որոնց կարիքը Երևանն ակնհայտորեն ունի: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը:
Անդրադառնալով տրոլեյբուսներին՝ վարչապետը նշել է, որ նշված թիվը չի ներառում այն տրոլեյբուսները, որոնք պետք է ժամանեին ապրիլին, սակայն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մի փոքր ուշացել են: Նա հավելել է, որ նախորդ օրվա տեղեկություններով՝ դրանք արդեն շատ մոտ են Հայաստանին, և առաջիկայում դրանց մի մասն առնվազն կլինի հանրապետությունում:
Ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանի ողջ տարածքում ներդնել միասնական տրանսպորտային ցանց, ինչը ենթադրում է հանրային տրանսպորտի առկայություն բոլոր մարզերում:
«Մեր մարզերի ցավոտ խնդիրներից մեկն այն է, որ բազմաթիվ բնակավայրեր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգեր չունեն, և մենք այս տրանսպորտային ցանցերի ներդրման միջոցով պետք է խնդիրը լուծենք: Հիմա որոշ տեղերում ինչ-որ չափով ներդրված է, բայց մենք այս պրոցեսը պետք է շարունակենք, որպեսզի բոլոր բնակավայրերն ունենան կանոնավոր տրանսպորտային չվացուցակներ մարզկենտրոնի հետ, նաև, բնականաբար, Երևանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ Մոսկվան կանխատեսում է Երևանին սպասվող սցենարը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը Հայաս...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...