Նա խեղաթյուրում է սեփական ժողովրդի ողբերգական պատմությունը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անթույլատրելի է համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդումը՝ Իրանից բխող «միջուկային հոլոքոստի» վտանգը վերացնելու վերաբերյալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նմանատիպ ձևակերպումները վնասում են հենց նրանց, ում փորձում են պաշտպանել։ Դիվանագետն ընդգծել է, որ հնարավոր չէ պաշտպանություն ապահովել սեփական ժողովրդի ողբերգական պատմության խեղաթյուրման միջոցով։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է իմանալ ճշմարտությունը, որքան էլ այն դժվար կամ ցավոտ լինի, և չպետք է այն աղավաղել՝ ելնելով քաղաքական նպատակներից։
Նախորդ օրը Մարիա Զախարովան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրել էր հասկացությունները սխալ մատուցելու մեջ։ Խոսնակի գնահատմամբ՝ տվյալ համատեքստում Օսվենցիմի, Մայդանեկի և Սոբիբորի հիշատակումը վկայում է Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...