ԱՄՆ-ի նոր որոշումը՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպայի վերաբերյալ
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է 2027 ֆինանսական տարում ՆԱՏՕ-ին հատկացնել մոտավորապես 1.4 միլիարդ դոլար, ինչպես նաև աջակցել Եվրոպայում ԱՄՆ զորքերի կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին։
Մասնավորապես, փաստաթղթերում նշվում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի հետ կապված ընդհանուր պահանջների համար նախատեսվում է հատկացնել 756,7 միլիոն դոլար: Հատկանշական է, որ այս ցուցանիշը 96,1 միլիոն դոլարով գերազանցում է 2026 թվականի ֆինանսական տարվա համար նախատեսված ծավալները։
Բացի բուն դաշինքի բյուջեից, Սպիտակ տունը Կոնգրեսից հայցում է ևս 604,3 միլիոն դոլար։ Այս գումարը նպատակաուղղվելու է բացառապես այն ենթակառուցվածքների աջակցությանը, որոնք ապահովում են եվրոպական տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի կենսագործունեությունը: Երկու ուղղություններով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,361 միլիարդ դոլար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ նման ներդրումները պայմանավորված են Վաշինգտոնի ազգային անվտանգության շահերով։ Ըստ գերատեսչության՝ Միացյալ Նահանգները մշտական հետաքրքրություն ունի Եվրոպայի կայունության և տարածաշրջանային ինտեգրման հարցում, ինչն էլ հիմնավորում է ռազմական ծախսերի նման բաշխումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...