Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում․ բնակիչները թունավորման ախտանիշներով դիմել են բուժհաստատություններ
Auroranews.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից։
Բնակիչների խոսքով խմելու ջրի հետ կապված լուրջ խնդիր կա, ըստ տեղի բնակիչների՝ կոյուղատար խողովակները պայթել են, որն էլ պատճառ է հանդիսացել խմելու ջրի ախտոտմանը։
Բազմաթիվ քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել են նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։
Auroranews.am-ը կապ հաստատեց տեղի բուժհաստատության հետ։ Մեզ հետ զրույցում նշեցին, որ քաղաքացիները դիմում են տարբեր գանգատներով՝ փսխում, փորլուծություն, սրտխառնոց, ջերմության բարձրացում։
«Այս պահին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում քաղաքացիներին»,- հայտնեցին բուժհաստատությունից։
Auroranews.am-ը կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ․
«Առողջապահության նախարարության խոսնակի խոսքով՝ նշված համայնքում ունեցել են շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլության, փսխման և ջերմություն գանգատներով: Անհապաղ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում: Այդ գործընթացը հիմա էլ ընթացքի մեջ է, արդյուքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի: Ծանր դեպքեր այս պահին չկան»,- ասել է Առողջապահության նախարարության խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջան...
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...