ՀՖՖ-ն պատասխանել է «Ուրարտու»-ի հայտարարությանը
ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն արձագանքել է «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը։
«Ի պատասխան «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ուրարտու» — «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ նշում եմ, որ ՀՖՖ-ն կարևորում է ակումբների բարձրաձայնած հարցերը, բայցև ընդգծում՝ նման թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական և կառուցողական դաշտում։
Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։
ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։
ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։
Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։
Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը», — Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Ուրարտուի» և «Ալաշկերտի» միջև հանդիպման մրցավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։Իր...
Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում. «Ուրարտուի» հայտարարությունը
«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Հայա...
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գ...
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղ...