«Հյուսիսային հոսք» գազատարների դիվերսիան իրականացրածների թվում եղել է հայտնի մոդել
2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարների դիվերսիան իրականացրած ջրասուզակների թվում եղել է Ֆրեյա անունով հայտնի նախկին մոդելը:
The Wall Street Journal-ի թղթակից Բոյան Պանչևսկին, որի տվյալները մեջբերում է BILD-ը, հայտնել է, որ «Հյուսիսային հոսքը» պայթեցրած ջրասուզակը նախկին մոդել է՝ Ֆրեյա անունով։ Լրագրողը հայտարարել է, որ անձամբ է հաղորդակցվել դիվերսիայի կատարողների ու կազմակերպիչների հետ։ Նրանք պատմել են, որ գործողությունը նախաձեռնել է Ուկրաինայի էլիտար ստորաբաժանումը՝ ներգրավելով քաղաքացիական ջրասուզակների։
BILD-ի գլխավոր խմբագրի փոդքաստի ժամանակ Պանչևսկին նշել է, որ Ֆրեյան խմբի ամենահամարձակ մասնակիցն էր։ Ուկրաինական հատուկ ծառայություններին գրավել են նրա հմտությունները, քանի որ նա ի վիճակի էր սուզվել ավելի քան 100 մետր խորության վրա։ Ըստ լրագրողի՝ հենց հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են նրան առաջարկել միանալ Ռուսաստանի ֆինանսավորման աղբյուրների դեմ ուղղված առաքելությանը։ Երբ նրան զգուշացրել են վտանգների մասին, նա հարցրել է. «Որտե՞ղ ստորագրել»։
Պանչևսկին նաև հայտնել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին տեղեկացված է եղել «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի ծրագրից և անձամբ տվել է իր համաձայնությունը դրա իրականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել։ Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայ...
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնե...