Բրիտանիան ամենամասշտաբային մատակարարումը կիրականացնի․ 120 հազար ԱԹՍ-ը՝ Ուկրաինային
Բրիտանիայի կառավարությունը հայտնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդարձակ ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 120 հազար անօդաչու թռչող սարքեր, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Սա Լոնդոնի կողմից իրականացվող ամենամասշտաբային մատակարարումն է։ Պաշտոնական տվյալներով՝ սպառազինության առաջին խմբաքանակների փոխանցումն ուկրաինական կողմին սկսվել է ապրիլից։
Տրամադրվող տեխնիկական միջոցները ներառում են սարքերի լայն շրջանակ՝ հեռահար հարվածային դրոններից մինչև դիտարկման ու հետախուզական համակարգեր։ Օգնության փաթեթում ընդգրկված են նաև ծովային միջոցներ և լոգիստիկ նշանակության անօդաչուներ։ Բրիտանական կողմի փոխանցմամբ՝ բոլոր այս տեխնոլոգիաները փորձարկվել են և կիրառվել մարտական իրավիճակներում։
Նախագծի ֆինանսավորումն ապահովվում է ընթացիկ տարվա համար Ուկրաինային հատկացված 3 միլիարդ ֆունտ ստերլինգ (շուրջ 4 միլիարդ դոլար) ընդհանուր բյուջեից։ Արտադրության մեջ ներգրավված են Միացյալ Թագավորության առաջատար ընկերությունները, այդ թվում՝ Malloy Aeronautics-ը, Windracers-ը և Tekever-ը։ Լոնդոնը նաև ընդգծում է, որ այս պատվերների արդյունքում երկրում նոր աշխատատեղեր կստեղծվեն։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...