Զելենսկին մեկնում է Բեռլին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպելու և կառավարական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։
Ուկրաինայի կառավարական աղբյուրները Euronews-ին հայտնել են, որ երեքշաբթի օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական այցով կլինի Գերմանիայում, որտեղ նրան կընդունի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նույն օրը Բեռլինում կանցկացվեն գերմանա-ուկրաինական կառավարական խորհրդակցություններ, թեև քննարկվելիք թեմաների օրակարգը դեռ չի հանրայնացվել։
Նախօրեին ուկրաինական զենքի տոնավաճառի ժամանակ Զելենսկին նշել էր, որ առաջիկայում եվրոպական առաջնորդների հետ քննարկելու է համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը։
«Ես վստահ եմ, որ Ուկրաինան կդառնա եվրոպական անվտանգության համակարգի կենտրոնական բաղադրիչ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը: «Այլընտրանքը ակնհայտ է. այլապես որոշ եվրոպական երկրներ ռիսկի են դիմում դառնալու Ռուսաստանի ազդեցության ոլորտի մաս»:
Այցի շրջանակում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Միխայիլ Ֆեդորովի հետ։ Չորեքշաբթի օրը նրանց կմիանան նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Հատկանշական է, որ 2025 թվականի ապրիլին Գերմանիան և Մեծ Բրիտանիան համատեղ նախագահել են Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը։ Մյուս ներկայացուցիչները քննարկումներին կմասնակցեն թվային ձևաչափով, իսկ Բեռլինում նախատեսված է պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիս։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ
Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կա...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։...