Լսի՛, քո սիրտը քեզնից չի խառնո՞ւմ, իմ բուսակեր բարեկամ․ Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում գրառում է արել․
Տկզա՛ր, այսօր կլինեմ ավելի մեղմ ու բարի, բայց, այնուամենայնիվ, մեկը քեզ պետք է վերջապես ասի այս բանը: Դու լավ դերասան չես ու երբեք չես էլ եղել: Քո կողքը երկար ժամանակ տաղանդավոր հսկա է եղել, ով իրական դերասան է. էլի շատ տաղանդավոր դերասաններ են եղել, պահ է եղել` ուրախ, փոքր, խուճուճ մի դերասան է եղել և էլի շատերը, բայց դու իրենց եղունգը չարժես` որպես դերասան, էլ չեմ ասում որպես մարդ։ Դու նկատել ես, որ քո մոտ մի դեր կա, որ լավ է ստացվում` մարդկանց չսիրող, պորճ, առանց սրբությունների, ստախոս, ծուռ բերանով, լկտի, վատ մարդու` «ոնց եմ ես ձեզանից զզվում» բղավող կամ «ես լա՜ավ տղա եմ» ասող: Կերպարդ օր կա կանացի յուբկով է, մյուս անգամ` մազերը հետ սանրած, բարսետկով ու բայց նույնը: Որովհետև դու, իրոք, բոլորից` բացի քեզանից զզվում ես ու քեզ թվում է` դու եթե հաճախ ասես, որ դու լավն ես, որ համերգ անես պոլիտեխնիկիդ դիպլոմը ցույց տաս` դու կդառնա՞ս լաա՜ավ տղա կամ քեզ կսկսեն հարգե՞լ։ Չէ՛, Տկզար, դու ուղղակի քո իրական էությունն ես ցույց տալիս: Բնական ես այդ կերպարներում, չես խաղում: Քեզնից ի՞նչ դերասան. հենա մենակով երկու ներկայացում արեցիր` մեկը մյուսից վատը, մեկը մյուսից քիչ քանակով և վաճառքով: Մենակ, որովհետև ոչ մեկ` մեծ հաշվով նույնիսկ մեծ փողով, անունդ լսել չի ուզում: Իսկ իսկական դերասանների կողքը դու ծռմռվող ռեկվեզիտ ես, ով փող-փող-փող ասելով` այդ մարդկանց հաշվին հարստացել է. իրենք արվեստագետ են, իսկ դու` փողի մեռած բիզնեսմեն, աշխատես, որ գնաս ուրիշ երկրներում տներ առնես ու հետո գաս, թե բա ես Պրահա ու Վիեննա տներ ունեմ, եկել եմ Հայաստան վարչապետ դառնամ))):
Լսի՛, քո սիրտը քեզնից չի խառնո՞ւմ, իմ բուսակեր բարեկամ: Թե քեզ թվում է` հարցազրույցներ տալուց ամեն երկրորդ բառից հետո կեղծ ծիծաղելով դրական ես թվում:
Մեջդ ուժ գտի, մարդկանց պատմի վերջապես, քանզի չես խուսափելու պատմել ու արդարանալ, թե ոնց ես.
1) Սրտի արատ ունեցող նորածին երեխան ձեռքը աղջկանից տուն խլել,
2) Ընկերների վրա փող աշխատելը ֆռցրել, պաշտոններ հնարել և ֆեյքերով սեռական հայհոյանքներ տվել,
3) Չունևորներին ուտելիք բաժանելով` ինչպե՞ս ես հաջողացրել դու փող աշխատել,
4) Ո՞նց ստացվեց, որ մենակով ներկայացումներ փորձեցիր անել, և ո՞վ է քեզ ու ի՞նչ ձևով մեղմ ասած մերժել,
5)
6)
....
Հ.Գ. Տկզա՛ր, այս սերիալը դեռ երկար չի դադարելու, ու սա, ինչպես նկատել ես, կապ չունի քաղաքականության հետ, եթե այդքան համարձակություն կա` կուզե՞ս զանգի խոսենք:
Շարունակելի ...
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը Tete A Tete հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել։
Հավելենք՝ ավելի վաղ Սիմոնյանը գրել էր․ «Պատմի, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել»։