ՌԴ-Ուկրաինա տարաձայնությունը մի քանի կիլոմետրի շուրջ է. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմի համար Դոնեցկի ուղղությամբ սահմանված նպատակներին հասնելու համար մնացել է «անցնել փոքր հեռավորություն»։ Ըստ նրա ձևակերպման՝ խոսքը «հաշվված կիլոմետրերի» մասին է, որոնք անհրաժեշտ են Դոնեցկի մարզի (ԴԺՀ) վարչական սահմաններին դուրս գալու համար։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ներկա պահին ռուսական զինուժի վերահսկողությունից դուրս է մնում տվյալ տարածքի մոտ 18%-ը։ Այս դիտարկումը Պեսկովն արել է՝ արձագանքելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն պնդմանը, թե ուկրաինական հակամարտության շուրջ բանակցային գործընթացն այժմ կենտրոնացած է ընդամենը մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ վեճի վրա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ զատկական հրադադարի ավարտից հետո ռազմական գործողությունները կշարունակվեն։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել հատուկ ռազմական գործողությունը այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրագործվել դրա համար նախանշված բոլոր խնդիրները։