Ռուս դիտորդը կմասնակցի Հայաստանում ընտրություններին
ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հրավիրվել է Հայաստան, հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ այցը եղել է Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկը։ Հովակիմյանը նշել է, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս Մոսկվա կատարած այցի հետ։
Կոպիրկինը ԿԸՀ էր այցելել՝ առաջիկա ընտրությունների ընթացքին ծանոթանալու և Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցը նախապատրաստելու համար։ Հովակիմյանի խոսքով՝ Պամֆիլովայի հետ վերջին հանդիպմանը Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իրեն հրավիրել էր Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու, իսկ ինքը նրան հրավիրել էր Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ այս տարի արդեն սկսվել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, և...
Արհեստական բանականությամբ կգնահատեն ճանապարհների վիճակը
Հայաստանի կառավարությունը ճանապարհների շերտագրման սարք ձեռք կբերի, որը արհեստական բանականության միջոցով կօգնի որոշել, թե...
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։Հայաստանի կառավարությունը...