Ադրբեջանում գերեզմանը ջրի տակ է անցել
Ադրբեջանի Ապշերոնի շրջանի գերեզմանատներից մեկը հեղեղվել է: Բնակիչների խոսքով՝ գերեզմանները շուրջ 15 օր գտնվում են ջրի մեջ։ Տեղացիները նշում են, որ խնդիրը դեռ չի լուծվել։
Շրջանի գործադիր իշխանությունը պարզաբանել է, որ գերեզմանատան ցածրադիր մասում կուտակվել են անձրևաջրերն ու գրունտային ջրերը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ջրածածկում։
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերից իրականացվում են ջրի հեռացման աշխատանքներ՝ ինչպես գերեզմանատան տարածքում, այնպես էլ ավանի ընդհանուր օգտագործման ճանապարհներին։ Ներգրավվել են լրացուցիչ պոմպեր, ինչպես նաև փորվել են ջրահեռացման առուներ՝ ջրի արտահոսքը արագացնելու նպատակով։
Շարունակվում են նաև այն հատվածների մաքրման աշխատանքները, որտեղ ջուրը կուտակվել է գերեզմանների շրջակայքում։ Նշվում է, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ այս տարի արդեն սկսվել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, և...
Արհեստական բանականությամբ կգնահատեն ճանապարհների վիճակը
Հայաստանի կառավարությունը ճանապարհների շերտագրման սարք ձեռք կբերի, որը արհեստական բանականության միջոցով կօգնի որոշել, թե...
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը...