Որոշ թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից
2026 թվականի ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից՝ բնական մաշվածության հետևանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից:
Մինչև ապրիլի 15-ը այդ թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց։ Դրանից հետո արդեն քաղաքացիները կարող են իրենց մոտ եղած «հին» թողարկման թղթադրամները անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների։
ԿԲ խորհրդի՝ 2025 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ շրջանառությունից դուրս կգան 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները․
1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)
2-րդ սերնդի թղթադրամների շրջանառությունից դուրս գալու մասին տեսանյութը հասանելի է համապատասխան հղմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։Հայաստանի կառավարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայի...