ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է հարյուրավոր ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ
Մարտի 30-ից ապրիլի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 92 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳ Ոստիկանությունը:
Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ 173 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 785, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 586, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 263, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 245 և 1703 այլ իրավախախտում։ 126 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 140-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 59-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 75-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուրա՛, հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյան
«Ուրեմն էս Մալյանը, ով իրեն իրենց տանը լուրջ քաղտեխնոլոգ է համարում, հարցազրույց է տալիս ու գրքերի ու մոտոցիկլների մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ, որոշել եմ տամ ժողովրդին...էն մյուս երեք հոգուն էլ եմ որոշել տամ ժողովրդին,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր. քաղաքացին` Փաշինյանին
«Ոտքդ գազից չվերցնես»,- Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի բակում բնակիչների հետ զրույցի ժամանակ Նիկոլ փ...
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
NASA-ն Երկրի ամբողջական նոր լուսանկար է ներկայացրել, որն արվել է տիեզերքից՝ «Արտեմիս-2» առաքելության ընթացքում։ Տիեզերագ...