Էփշտեյնը դեռ կենդանի է․ Էրոլ Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է՝ կարծում է, որ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը դեռ կենդանի է։
«Նա անկասկած կենդանի է։ Էփշտեյնը մահացած չէ, դրանում կասկած չկա», - ասել է Մասկը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել դեպքի հանգամանքներին՝ հիշեցնելով, որ բանտում տեսախցիկները տվյալ պահին չեն գործել, իսկ հսկիչները, ըստ որոշ տեղեկությունների, քնած են եղել։
ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Էպշտեյնի պահման վայրի բանտի հսկողության տեսախցիկի 62 վայրկյանանոց տեսագրությունը կորել է՝ ժամը 23:58:58-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։ Սա պայմանավորված էր հին տեսաձայնագրման համակարգի ամենօրյա ավտոմատ վերագործարկմամբ։
Ջեֆրի Էփշտեյնը 2019 թվականին ԱՄՆ-ում մեղադրվում էր անչափահասների թրաֆիքինգի և սեռական շահագործման նպատակով նրանց ներգրավելու մեջ։ Նույն տարվա հուլիսի վերջին նա մահացել է կալանքի տակ։ Ամերիկյան իշխանությունների իրականացրած քննության արդյունքներով՝ արձանագրվել է, որ նա ինքնասպան է եղել
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, որտ...
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Վաղվանից Երևանում բեռնատարների համար նոր ժամային սահմանափակում կգործի
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ վարորդներ, վաղվանի...