ԱՄՆ-ն Իրանի դեմ կներգրավի արաբական երկրներին
ԱՄՆ իշխանությունները շահագրգռված են, որ արաբական երկրները մասնակցեն Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար կաջակցի նման նախաձեռնությանը և կփորձի խրախուսել տարածաշրջանի գործընկերներին՝ ներգրավվելու այդ գործընթացում։ Լիվիթը, սակայն, նշել է, որ չի ցանկանում առաջ ընկնել նախագահի պաշտոնական դիրքորոշումից։
Մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Թրամփը մոտ ապագայում հանդես կգա այս հարցի վերաբերյալ հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով վարչակազմի դիրքորոշումը։
Առայժմ չի նշվում, թե որ երկրներն են դիտարկվում որպես հնարավոր ֆինանսական գործընկերներ և ինչ ձևաչափով կարող է իրականացվել նման համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...